ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ: