«Այդ «պրոյեկտների» գործունեությունը շատ ավելի ակնհայտ դարձավ 2020 թվականից հետո, երբ ՀՀ իշխանությունը սկսեց թիրախավորել ռուս խաղաղապահներին, այդ ժամանակ «պրոյեկտներն» ակտիվացան։ Նրանք գնում էին, խաղաղապահների ռազմաբազայի մոտ ակցիա էին իրականացնում ու ասում էին, որ դա արցախահայերի պահանջն է, ինչն իրականությանը չէր համապատասխանում, բնականաբար։ Իսկ շրջափակման ժամանակ սկսեցին պահանջել, որպեսզի Ադրբեջանը միջանցք բացի, որպեսզի ցանկացողները հեռանան Արցախից»։
«Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթուղթը ոչ թե կապիտուլյացիոն փաստաթուղթ էր, ինչպես իրենք են ասում, այլ հետևանքն էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Իրականությունն այն էր, որ ադրբեջանցի զինվորն արդեն Ստեփանակերտում էր, 100 հազարից ավելի արցախցի պատանդի կարգավիճակում էր, և այնպես չէր, որ հրադադար էր ու կրակոցներ չկային, ժամանակ առ ժամանակ կրակոցներ էին լինում։ Պարզապես բոլորը հասկանում էին, որ վայրկյանների հարց կարող է լինել՝ հերթական զոհերը գրանցելու համար։ Այստեղ մեծ-մեծ խոսողները թող իրենց մեկ վայրկյան պատկերացնեն այդ փաստաթուղթը ստորագրողի վիճակում։ Այդ ամենը բռնի ուժ էր, որը կիրառվում էր Ադրբեջանի կողմից, և այն մարդը, ով պատասխանատու էր ու պետք է ստորագրեր՝ այլընտրանք չուներ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։