Թիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում` Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը` կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն ու հայությունը:
Մի հարցնող լինի, քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսե՞լ ես խաղացնում: Աղավնոյում մարդիկ բռնի տեղահանվելուց առաջ իրենց տներն են այրում հենց քո՛ պատճառով, դա աղետ չի՞: Այս պահին դրանից ավելի սարսափելի աղե՞տ ես փնտրում: Գլխավոր աղետը Հանրապետության հրապարակում է` կառավարության շենքում:
Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք` մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել:
«ՀՀ-ի համար ՌԴ դերակատարությունն էականորեն մեծացել է, հատկապես Արցախյան պատերազմի խայտառակ և ցավալի պարտությունից հետո: Այսօր, եթե կա որևէ արտաքին ուժ, որը Հայաստանին ինչ-որ իրական բան կարող է տալ, դա միայն Ռուսաստանի Դաշնությունն է»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: