Սուրբ Մկրտությունը հոգևոր ծնունդ է, որը տեղի է ունենում եկեղեցու արգանդից՝ Սուրբ Ավազանից: Կնքահայրը Հայ Եկեղեցում համարվում է հոգևոր հայր: Լույս աշխարհ բերող ծնողը պատասխանատվություն է կրում իր զավակի դաստիարակության համար, որ արժանի զավակ լինի: Հոգևոր հայրը պատասխանատվություն է կրում Աստծո առջև, որպեսզի մկրտվողը ճշմարիտ քրիստոնյա դաստիարակվի: