Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել ոչ թե միայն վրանը հեռացնել, այլ պայքարը շարունակել այլ ձևաչափով: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 23-ին, և այն հիմնական թեզերը, որոնք իրենց մտահոգում էին՝ ներկայացրել են։