«Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը մի կարևոր հարցի մասին էլ խոսեց, որ տնօրեններն իրավացիորեն գրել էին, թե իրենք մի քանի տիրոջ ծառա են, և իրենց որպես գլխաքանակ ուղարկում, օգտագործում են տարբեր հավաքներին: Սրա համար Արամ Սուքիասյանն ինքն էլ ներողություն խնդրեց: Այո, իրավացի են տնօրենները, չի կարելի դպրոցի հետ այդպես վարվել, անթույլատրելի է զանգել դպրոցի տնօրենին և ասել՝ այսօր այսինչ տեղում այսքան մարդ պիտի բերես, և կարևոր չէ՝ դա ինչ միջոցառում է. գլխաքանակ որտեղ պետք է, այդտեղ հիշում են դպրոցին: Մեր տնօրենները հեռախոսները պետք է ցած դնեն և ասեն՝ չեմ գալու, ով ուզում է՝ զանգի: Եթե բոլորն այդպես անեն, վերնախավը ոչինչ չի կարողանա անել»,- ասաց նա: