Ո՞րն է Աստծու կամքը աշխարհում տեղի ունեցող աղետների ու ահավոր դեպքերի վերաբերյալ: Սա ամեն մի բարեպաշտ, խորհող քրիստոնյայի օրվա կարևոր հարցերից է: Աղետների ժամանակ մենք միշտ կամենում ենք իմանալ, թե որոնք են Աստծու ծրագրերը, նկատառումներն ու միջամտությունները, և սա ինքնին խիստ ծանր ու անհամեմատելիորեն բազմակնճիռ խնդիր է: