Մայրաքաղաքում անշարժ գույքի առաջնային շուկայում առքուվաճառքի ակտիվությունը թեև տարեվերջին շարունակում էր պահպանվել՝ հիմնականում եկամտահարկի վերադարձի օրենքի վերջին ազդեցությամբ, սակայն շուկան մեծ ակնկալիքներ չունի 2025 թվականից։
Թեև անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի գործարքները նվազում են, այդուհանդերձ, գները շարունակում են բարձրանալ՝ նշում է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետը մանրամասնեց. «Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ 2022 երրորդ եռամսյակում առուվաճաքի քանակներ նվազման պարագայում անգամ գների նվազում տեղի չի ունենում, պետք է փորձենք հասկանալ, թե, ի վերջո, անշարժ գույքի շուկայում ինչ գործոնների ազդեցությամբ նման աշխուժություն նկատվեց, ինչը հանգեցրեց նաև գների թանկացման: