Անթալիայում՝ Թուրքիայի «տուրիստական մայրաքաղաքում», հերթական դիվանագիտական ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Անթալիայի Դիվանագիտական 4-րդ ֆորումը, որը կազմակերպվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հովանու ներքո, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 11-13-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս տարի ֆորումը տեղի է ունենում «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում» խորագրի ներքո և, ըստ կազմակերպիչների, թեման արտացոլում է դիվանագիտության հրատապ անհրաժեշտությունը՝ վերահաստատելու իրեն որպես կայունացնող ուժ՝ աճող գլոբալ բաժանումների ֆոնին: