«Իշխանությունների համար գլխացավանք է նաև այն, որ նույն եվրոպական կառույցներում Արմեն Աշոտյանը բավականին հարգված ու ընդունված քաղաքական գործիչ է, և այնտեղ էլ են արդեն սկսել որոշ չափով հասկանալ, թե ՀՀ ներկայիս իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում։ Չնայած այս կառույցները շատ բաների վրա աչք են փակում, բայց ամեն դեպքում այդ նստվածքը մնում է։ Աշոտյանի կալանավորումը մեկ հոգու քմահաճույք է, Նիկոլ Փաշինյանի կապրիզն է»,- հավելեց Տիգրան Քոչարյանը։
«Իրանը Հայաստանին կապող ճանապարհի երկրորդ կտորն են փաստորեն հիմա կտրում, արդեն Տիգրանաշենի ճանապարհն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում են, ապա միայն գյուղը չի տրվում, հանձնվում է նաև գյուղի հարակից միջպետական ճանապարհը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը Իրանին կամ ավելի հեռուն գնացող՝ Հյուսիս-Հարավով, Ռուսաստանը Հնդկաստանին կապող ճանապարհին են խցանումներ առաջացնելու։ Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է, առաջին պատերազմի ժամանակ Իրանն է մեզ համար եղել կյանքի ճանապարհ, այլ ոչ թե Վրաստանը»,- շեշտեց փորձագետը։
168.am-ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նկատեց՝ երբ որևէ երկրում ինչ-որ պատահար է տեղի ունենում, մյուս երկրները փորձում են այդ իրավիճակից օգտվել։