Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պարզվում է, միայն Ֆեյսբուքում անհասկանալի գրառումներ անելու արհեստավարժություն չունի. տիկինը նաև կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում հսկայական գումարային հոսքեր ուղղել իր ղեկավարած հիմնադրամ: Վերջինի մասին՝ առավել մանրամասն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին: