«Բնականաբար, հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե իր երկրի ղեկավարությունն ինչ պայմանագրեր է պատրաստվում ստորագրել, առավել ևս այն պարագայում, որ օբյեկտիվորեն չկան այս իշխանությանը վստահելու հիմքեր, որովհետև բազմիցս են եղել օրինակները, երբ ձեռք են բերվել գաղտնի պայմանավորվածություններ, դրանց իրականացվելուց հետո ենք բախվել դրանց հետևանքներին»:
«Մեր ողբերգությունն այն է, որ Ադրբեջանի համար խնդիրն այդ կետերը պայմանագրում ներառելը չէ. Ադրբեջանը պայմանագրի բանակցություններին զուգահեռ՝ իր համար տարբեր հարցեր է լուծում՝ դեմարկացիայի անվան տակ Հայաստանին պարտադրում է զիջումներ և ստանում այնպիսի դիրքեր, որոնք նոր ագրեսիայի պարագայում իրեն առավելություն են տալու արդեն ՀՀ տարածքի նկատմամբ»:
Պատահական չէ, որ Արևմուտքը փորձ է անում Հայաստանին իբրև թե առաջարկել որոշակի այլընտրանքներ, և այդ նույն տրամաբանության ներքո, օրինակ՝ քննարկումներ են տարվում Հայաստանում ամերիկյան մոդելով ատոմակայանների կառուցման մասին, որոնց վերաբերյալ մասնագետները նշում են՝ իր արդյունավետությունը չապացուցած տեխնոլոգիա է և կասկածելի է, թե որքանով կարող է Հայաստանում արդյունավետ լինել, այլընտրանք լինել Հայաստանի ատոմակայանին, որը ՌԴ հետ համագործակցությամբ է աշխատում:
«Փաշինյանը հասկացել է՝ Ադրբեջանի պահանջների բավարարումը հանգեցնում է ոչ թե ախորժակի փակման, այլ՝ ախորժակի աճի։ Մյուս կողմից, կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը ոչ թե երկկողմ է, այլ արտաքին դերակատարների մասնակցությամբ։ Չի՛ բացառվում, որ սա արտաքին կենտրոններից դրդվող գործընթաց է՝ որոշակի խոստումների դիմաց։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ունի հույս, կամ խոստում, որ, եթե կատարի այս պահանջը՝ փոխի Հայաստանի Սահմանադրությունը, Արևմուտքը կարող է Հայաստանի պաշտպանության հարցում քայլեր ձեռնարկել»։
««ԵԱՀԿ. Ղարաբաղյան դոսյե» գիրքն ամփոփել է հիմնականում ԵԱՀԿ ներքո ընթացող գործընթացը՝ հանգելով նրան, որ, փաստացի, արդեն 2023 թվականի հունվարի դրությամբ չունենք գործընթաց ԵԱՀԿ շրջանակներում, փոխարենը՝ ունենք երկու մրցակցող միջնորդություն՝ արևմտյան և ռուսական, որոնք գործընթացը դուրս են բերել այն իրավական հիմքերից, տրամաբանված շրջանակներից, որի ականատեսն ենք եղել տարիների ընթացքում»,- «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը՝ 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ https://168.am/2023/12/26/1976565.html «Բանակցային գործընթաց. միջնորդական պայքար» զեկույցում նշեց գրքի հեղինակ, քաղաքագետ Աննա Կարապետյանը:
«Ինչպես Ադրբեջանը պատկերացնում է հարցերի կարգավորումն իր ցանկացած մարզի, նահանգի հետ, նույնկերպ ցանկանում է երկխոսել նաև Արցախի հետ: Այսինքն՝ երբ Ադրբեջանն ասում է՝ եկեք տարանջատենք այս հարցերը, և ես Արցախի հետ առանձին բանակցեմ, այստեղ խոսքը միջազգային միջնորդությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին չէ, այլ՝ արցախյան հակամարտության փակված լինելը լեգիտիմացնելու, Արցախի հետ՝ որպես սեփական տարածքի, ինչ-որ երկխոսություն վարելու մասին»: