«Թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը՝ իրեն հարցրեք, ինձ կարող եք իմ եկեղեցուց ու եկեղեցու կանոնից հարցնել։ Թե ով ինչ է ասել՝ ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, իմ առաքելությունը Հայ Առաքելական եկեղեցուն ծառայելն է, իսկ իմ կարգը կայանում է նրանում, որ մարդկանց օրհնում եմ։ Իսկ այդ քաղաքականությունից, թե ով ում կողմն է, ում է սիրում, ում է հարգում կամ չի հարգում՝ ինձ մի հարցրեք»։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան տեսանյութով և գրառմամբ տեղեկացրեց, որ կիրակի օրը մասնակցելու է Սուրբ պատարագի, այս անգամ՝ Արմավիրի մարզում։ Պատարագը տեղի կունենա Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում։