ԹեևՀայաստանում արևմտամետ շրջանակները (նրանց ավելի ճիշտ է կոչել հակառուսական շրջանակներ) լրջորեն գերագնահատում են այս համաձայնագրի քաղաքական, անվտանգային նշանակությունը, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սրանով հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրանում են որոշակիորեն նոր մակարդակի, դիվանագիտությանը հնարավորություն տալիս սեփական շահերն առաջ մղել ավելի լայն գործիքակազմով ու հնարավորություններով։
«Այս հրաժարականներն արվել են՝ լցնելու այն օրակարգը, որը մինչև այժմ լցնում էր խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգվել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկվանից Կառավարությունում տեղի ունեցած հրաժարականներին ու դրանց իրական նպատակներին։