«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևոր և բաղկացուցիչ մաս: Եթե դա տեղի ունենա, ապա գոնե մինչև 2026 թվականի ավարտը՝ ԱՄՆ ներգրավմամբ, հնարավոր է այս արատավոր շղթան կոտրել: Իսկ եթե 2027 թվականի փետրվարին ունենանք այն նույն վիճակը, ինչ այսօր, ապա արատավոր շղթայի կոտրելու հավանականությունը նվազում է»,-շարունակեց նա: