Նոր Տարի, Սուրբ Ծնունդ. Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ ամեն ոք՝ մեծ, թե փոքր, սկսում են հավատալ հրաշքների, փորձում են դառնալ ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ: Իրենց սերն ու նվիրումն արտահայտում են նվերներով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: