Հնում աստղագուշակները մեծ հարգանք էին վայելում և կային անգամ պալատական աստղագուշակներ: Սա ենթադրել է տալիս, որ մեր հեթանոս թագավորների օրոք էլ եղել են նման աստղագուշակներ, ովքեր իրենց ծառայությունն են բերել արքունիքում: Մեր գրավոր աղբյուրներից հիշատակելի է 16-րդ դարում հայ առաջին տպագրիչի` Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված գրքույկը` «Աղթարք» վերնագրով, որտեղ հավաքված են մեծ մասամբ արաբերենից և պարսկերենից թարգմանաբար հայերենի փոխադրված ժողովրդական հավատալիքներ, նախապաշարմունքներ` կապված երազների մեկնության, աստղագուշակության, բժշկության իրողությունների հետ: