«Մենք մեր կյանքում կորցրել ենք ամենակարևորը… այո, կյանքը շարունակվում է, վերքերը սպիանում ու չեն լավանում։ Դժվար է 15 տարի ապրել մի վայրում, ունենալ ընկերներ ու ամեն ինչ կորցնել, այս ամենն իմ համար ամենակարևորն է, որը կորցրել եմ»։
«Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս 4 օրում կանգնեցրեցին, ինչու մերոնք պարտվե՞լ են՝ չէ՛, ուղղակի կանգնեցրել են, որովհետև մերոնք շատ թափ են ունեցել, իսկ այս անգամ մերոնց լրիվ ծախել էին՝ ժամով, օրով, վայրկյանով, անտառներով… մի խոսքով՝ լիքը բաներ կան… Ե՛վ մեր ազգի արյունն են ծախել, և՛ հողերն են ծախել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։
«Իրենց պատճառով դրսում հայտնված բնակիչներից իրենք որևէ տեղեկություն չունեն, ով որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ինչ է անում։ Ես Աղավնոյում տուն ունեի, աշխատանք ունեի, լավ ու երջանիկ ապրում էի, ինչո՞ւ այսպես արեցին, թեպետ իրենց համար մեկ է՝ ինչ կլինի ժողովրդի հետ»,- նկատեց Կարինե Ռասոյանը։