Թեպետ 2018 թվականից Հայաստանում ներդրված է հաշտարարության ինստիտուտը, որի շրջանակներում արտոնագրվել են մի շարք հաշտարարներ, մինչ օրս հաշտարարությունը ՀՀ-ում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ակտիվ կիրառություն չի ունեցել։
Ամուսնական պայմանագիր կարող է կնքվել՝ ինչպես մինչև ամուսնությունը, այնպես էլ՝ ամուսնության ընթացքում։ Մինչև ամուսնությունը կնքված ամուսնական պայմանագրերն ուժ են ստանում, երբ գրանցվում է ամուսնությունը։ Սա, կարելի է ասել, առանց վեճերի լուծում է ամուսինների բոլոր հարցեր։ Պայմանագրով իրավունք չունենք կարգավորել երեխայի վերաբերյալ վեճերը, խնամքը։ Ամուսնական պայմանագիրը միայն ամուսինների միջև հարաբերություններն է կարգավորում, պարունակում է գույքային հարցերը։ Այն անպայման պետք է գրավոր լինի և նոտարական վավերացում ունենա։