Ես կարող եմ զուսպ ապրել, բայց իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, որ ուզում է ամեն օր նոր մի բան հագնել։ Մեր ամբողջ ողբերգությունը բոլոր բնագավառներում դարձել է ստամոքս, շոր ու կոշիկ, ինքնաթիռի տոմս։ Բա մենք ո՞նց ենք մտածում, որ մեզ պետք է հարգեն, սրտները ցավի մեր տարածքային, մարդկային կորուստների համար։ Մեր որկրամոլ վիճա՞կը պետք է հարգեն։