Սա ողբերգական իրողություն է մի ամբողջ ժողովրդի համար: Բացատրում են, թե մենք հին ժողովուրդ ենք, դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, չունենք պետականության հիշողություն, ես կտրականապես դեմ եմ այս պնդմանը, որովհետև առանց պետականության, ցեղասպանվելուց հետո եկանք և հասանք 21-րդ դար, մենք 21-րդ դարում ապրող և պետականություն ունեցող ժողովուրդ ենք, որն ուներ 2 հայկական պետականություն: