«Ես ուզում եմ Ադրբեջանի նախագահի և ընդհանրապես Ադրբեջանի գործողությունների մեջ այդ հակասությունը տեսնել։ Նախ իրենք բոլոր միջազգային հարթակներում ասում են, որ չկա Արցախ և չկա Արցախի հարց, հետևաբար՝ եթե խնդիր չկա, ի՞նչն ենք լուծում։ Հիմա և Արցախի հարց չկա, բայց իրենք գալիս ասում են, որ՝ չէ, մենք այդ հարցը պիտի լուծենք «Վրեժ-3» օպերացիայով։ Այսինքն՝ իրենք իրենց ասածների ու հռչակած թեզերի հետ հակասությունների մեջ են»:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցներն ու էսկալացիան հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը գոհ չէ հայկական կողմի զիջումներից, և Ալիևը շարունակում է մեզ հետ խոսել ուժի դիրքերից, թեև հայկական կողմը շարունակաբար խոսում է միայն խաղաղության մասին։