Ադրբեջանը կրկին ցանկանում է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով. Թագուհի Թովմասյան

«Ես ուզում եմ Ադրբեջանի նախագահի և ընդհանրապես Ադրբեջանի գործողությունների մեջ այդ հակասությունը տեսնել։ Նախ իրենք բոլոր միջազգային հարթակներում ասում են, որ չկա Արցախ և չկա Արցախի հարց, հետևաբար՝ եթե խնդիր չկա, ի՞նչն ենք լուծում։ Հիմա և Արցախի հարց չկա, բայց իրենք գալիս ասում են, որ՝ չէ, մենք այդ հարցը պիտի լուծենք «Վրեժ-3» օպերացիայով։ Այսինքն՝ իրենք իրենց ասածների ու հռչակած թեզերի հետ հակասությունների մեջ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կեղծ հայտարարություններին, թե իբր հայկական կողմը սահմանին կրակում է։

Պատգամավորի խոսքով՝ ցավոք, տեսնում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով Արցախի հարցի լուծման տարբերակը չպետք է բացառել։

«Այո, հնարավոր է՝ առաջիկայում ինչ-որ բան պայթի, որովհետև նրանց բոլոր սադրանքները գնում են հենց այդ ուղղությամբ և նրանց բոլոր սադրանքներն ունեն մեկ նպատակ՝ Արցախի հարցը նորից լուծել ռազմական ճանապարհով, որովհետև իրենք իրենց նպատակին չեն հասել, չունեն իրենց ցանկալի ճանապարհը»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս