Վերջերս Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները, որոնք ակտիվորեն օգտագործվել են նախկինում:
«Զանգեզուրի միջանցքին» առնչվող զարգացումների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցները նշված թեմայի պատճառով են, և կարո՞ղ ենք ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը թուրքական է համարվում, փորձ է արվում գցել Ադրբեջանի «գրպանը»: