2022 թվականի Ադրբեջանի գործողությունները եկան լրացնելու 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի տարբեր ուղղություններով իրականացված ներխուժումները: Եվ հիմնական խնդիրը, որը դրել էր Ադրբեջանն իր առաջ, դա Հայաստանի նկատմամբ մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալն էր, շոշափելի դիրքային և վերահսկողական հնարավորություններ ունենալը, ինչը ստացավ ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ջրային պաշարների հանգույցների նկատմամբ: