Ճրագալույցի պատարագին մասնակցող Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
Թերեզա Ասատրյանը հրաժարվում է իր կատարած գրառումից
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել Արմավիրի մարզ կատարած այցից՝ գրելով.
Պետք է թևութիկունք լինենք ազգային պայքարին ու Հայ առաքելական եկեղեցուն. Նարե Սիմոնյան
Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագը՝ ՈւՂԻՂ
«Դերասանն այն երևույթն է, երբ դու ապրում ես մի կյանքով, բայց խաղում ես բազում-բազում կերպարներ, և այդ կերպարը ոչինչ չի ասում քո մասին՝ որպես մարդու: Դու կարող ես լինել աղքատ, համեստ ապրես մի սենյականոց բնակարանում, կեղտոտ խոհանոցով, միայնակ, ճանճերով ափսեների վրա՝ լվացարանում, սակայն բեմի վրա թագավոր խաղաս և շատ համոզիչ լինես…»։
«Կէան» կրթամշակութային կենտրոն» հ/կ համահիմնադիր, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանի խոսքով՝ հնում Ամանորից առաջ մարդիկ իրականացնում էին մաքրագործման ծեսեր, այսօր ևս այդ ամենն իրականացվում է՝ ժողովրդական լեզվով ասած՝ ուբոռկան։ Հետևաբար՝ ձևի առումով Ամանոր տոնելը չի փոխվել նաև այսօր, սակայն փոխվել է բովանդակությամբ։
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո: Այդ մասին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Ֆուտբոլասերները բոլորը գիտեն՝ Հենրիխ Մխիթարյանն այն կիրթ անձնավորությունն է, որ ես չեմ կարող ասել՝ այս բախտախնդիրների պատճառով է հեռացել կամ մեկ այլ բան: Բայց մորը վիրավորել են այն իմաստով, որ երբ մեր հավաքականը պետք է գնար Իտալիայի հավաքականի հետ խաղալու, կանգնել, հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա»։
Կառավարության նիստի 28 հարցից զեկուցող է ընդամենը 2-ը. ՈւՂԻՂ
«Մենք խաղում էինք Եվրոպայում ու շատ նեղված էինք, որովհետև 2-րդ կազմը չունեինք: Դիմեցինք ՀՖՖ-ին, որ հետաձգեն այն խաղերը, որոնց մենք ի վիճակի չէինք պատրաստվելու եվրոպական մրցաշարում հանդես գալու պատճառով: Մեզ մերժեցին մի քանի անգամ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այնուամենայնիվ, ինչից սկսվեց «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը:
«Ամերիկացին, ինչպես և հայաստանցին, տարված է շոուով և շոուի մեջ այդ մարդու՝ խաղալու կարողությամբ: Խաղում է Բայդենը, շատ-շատ է խաղում Փաշինյանը, խաղում է Զելենսկին: Ընդ որում, իրենք խաղում են այնպիսի դերեր, որոնց համար ո՛չ սովորել են, ո՛չ փորձ ունեին: Զելենսկին խաղում էր զինվորական առաջնորդի դեր, բայց խաղալով՝ չի դառնա զինվորական: Պիտի ծառայես և կռվես»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագրին, էներգետիկ անվտանգության մասնագետի խոսքով՝ այդ պայմանագիրը Gov.am-ում դրված է, ծավալուն չէ, կազմում է ընդամենը 21 էջ, և բոլորը կարող են ծանոթանալ դրան:
Արժե հիշել, թե Հայաստանի և Արցախի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն ինչպիսի վերամբարձ պնդումներ էին անում մինչև պատերազմը։ Ճակատագրի հեգնանքով՝ անխոցելի էին ներկայացնում հատկապես այն զորատեսակը՝ հակաօդային պաշտպանությունը, որի անգործության պատճառով էական կորուստներ կրեցինք 44-օրյա պատերազմում։
Անցյալ տարի Արցախն Ամանորը դիմավորում էր հումանիտար աղետի շեմին, այս տարի արդեն Արցախի Հանրապետությունն առանց հայի է. շուրջ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում: Պատերազմի կորուստների, հայրենազրկված արցախահայերի, հայկական երկրորդ պետականության կորստի ֆոնին իշխանությունների մատուցած տոնական տրամադրությունները շատերի համար անհասկանալի են:
Պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ այս աղետալի ընթացքը հայ ժողովրդի համար սկսվել է դեռևս 2018 թվականից, և այդ աղետը վերաբերում է ոչ միայն Հայաստանում ապրողներին, այլև՝ համայն հայությանը։
«Սոթքը չի աշխատում, հանքերը կիսատ են աշխատում, հանքերի մեծ մասում 50 տոկոս փայատերեր են, ընդերքն օգտագործվում է, բայց այդ գումարները չեն ներմուծվում պետական բյուջե: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը: Իսկ թանկությո՞ւնը… կենսաթոշակը… կիսատ-պռատ խոսք է տալիս մինիմալ զամբյուղ փոխել՝ դա էլ չեն կատարում: Ժողովրդին ո՞ւր են տանում՝ չգիտեմ: Կոմունալ ծախսերը… ով եկավ՝ ջրի գին բարձրացրեց, ով եկավ՝ գազ գին բարձրացրեց, լույսի գին բարձրացրեց… »,- մեզ հետ զրույցում ասում էին մեր հայրենակիցները:
168.am-ի հետ զրույցում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, խոսելով Փաշինյանի հնչեցրած այս շեշտադրումների մասին, նախ անդրադարձավ Սանկտ Պետերբուրգ մեկնելու՝ Փաշինյանի դրդապատճառներին։
Հրաժարվում ենք չարից, սատանայից, չար պաշտոնյաներից. Բագրատ սրբազան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով 2024 թվականին Արցախի ու արցախահայության խնդիրների վերաբերյալ նախատեսվող քայլերի մասին, ասաց, որ այն օրվանից, երբ արցախահայերը բռնի տեղահանվեցին Արցախից, նույն րոպեից սկսած՝ բոլորի սպասելիքները, ակնկալիքները մեկն են եղել՝ վերադառնալ Արցախ։
«Կան կանոններ, որոնք պահպանելու դեպքում հիանալի տոնական օրեր կունենաք»,- վստահեցնում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող դրահամահավաքների ընթացքում տարեցտարի ավելի քիչ գումար է հանգանակվում. վերջին դրամահավաքն այս տարվա նոյեմբերին էր՝ հավաքած ընդամենը 8.4 միլիոն դոլարով։
Հատուկ բանակային կորպուսի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Բիոտեխնոլոգները նշել են, թե Ամանորի տոն օրերին ինչպես կարելի է լրացել երջանկության հորմոնի պակասը օրգանիզմում։ Ըստ lenta.ru–ի՝ մասնագետների կարծիքով՝ սնունդը կարող է դառնալ տրամադրության վրա ազդելու միջոցներից մեկը: Նրանք խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել սպիտակուցային սնունդ, որը հարուստ է տրիպտոֆանով՝ ամինաթթու, որը հանդիսանում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի «նախնին»:
2-րդ բանակային կորպուսի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
3-րդ բանակային կորպուսի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։ Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու […]
Արցախը ցեղասպանել են և ասում են քեֆ արեք։ Չենք հնազանդվում այդ «թունավոր նորմալությանը»․ ՈՒՂԻՂ
«Ես իմ համար կորցրած որևէ բան չեմ համարում, որովհետև այն գենը, հողը, ջուրը, այն սրբությունները, Աստծո նախախնամությունները, որոնք գտնվում են Արցախ աշխարհում, և վերջապես Գրիգոր Լուսավորիչն ու Մեսրոպ Մաշտոցն են այնտեղ գործել։ Այդ ամենը չպետք է կորչի, նրանց բարեխոսությունը պետք է խնդրենք, որպեսզի այդ ամենը վերադառնա»,- նշեց քահանան։
«Եթե ընտանիքում այդ տարվա ընթացքում դժբախտ դեպք է լինում, կորուստ է լինում, մարդկայնորեն ընդունված է, որ այդ Նոր տարին առանձնապես շուքով չի տոնվում: Հայրենիքը, ազգը, ժողովուրդը մեծ ընտանիք է. «մենք»-ի զգացողությունը պետք է լինի, որ ազգը զարգանա, հարատևի»,- 168.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ահա այս զուգահեռներով է անդրադառնում մայրաքաղաքում տիրող նախատոնական տրամադրություններին: