Տեղի է ունեցել հանցագործություն. օտարերկրյա զինված խմբավորումը գումարներ է գանձում՝ ըստ տեղեկության:
Ալեն Սիմոնյանը չպատասխանեց հարցին՝ որքա՞ն գումար է ծախսել Հունաստանում և արդյոք գումարը վճարել է բուքմեյքերական ընկերություններից մեկի ղեկավարը:
«Հայաստան» դաշինքը խորհրդարան է հրավիրում ԱԱԾ տնօրենին, ձեր կողմից արձագանք չեղավ. ինչո՞ւ. Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին:
Հայաստանի ԱԱԾ-ն ամբողջապես օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան։
Գերիների հարազատներին ասում եք՝ ծանր եմ տանում, բայց բարձր տրամադությամբ հանգստանում եք Հունաստանում. Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին։
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ:
Երիտասարդ տարիքից հին սիմվոլիզմն ուսումնասիրում էի. գեղանկարչություն, հին իրեր և այլն, իսկ գորգերի թանգարան բացելու գաղափարն ինձ համար կարևոր դարձավ, քանի որ պարզ տեսնում էի, թե ինչպես են ուզում մեր ժողովրդից այդ մշակութային շերտը յուրացնել: Տարբեր ցեղեր 100 տարի առաջ որոշեցին հիմնել Ադրբեջան անունով պետություն, և քանի որ ամեն պետություն իրեն բնորոշ կատեգորիաներ ունի, նոր պետությանը մշակութային հիմքեր են պետք, իրենք որոշեցին հայերից յուրացնել նաև գորգարվեստը:
«Եթե ամեն ինչ լավ է, ո՞ւմ է այսօր հաճելի, որ գնա՝ փողոցում ակցիա անի կամ երթևեկությանը խոչընդոտի, իր կյանքն էլ վտանգի: Ստիպված է, դա վերջին քայլն է, որին մարդը գնում է, որպեսզի մեր հարգարժան չինովնիկները հասկանան, որ խաղողագործը օդով չի կարող ապրել: Խաղողագործը քրտնում՝ ստեղծում է բարիք, բարի եղեք՝ պայմաններ ստեղծեք, որ մարդը կարողանա իր աճեցրած խաղողը վաճառել: Հոր խերի փող չի ուզում խաղողագործը. Ուզում է իր աշխատած քրտինքը վաճառել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախության 30-ամյակին՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
Ավելի ճիշտ կլիներ միգուցե սկսել յուրաքանչյուր կազմակերպության վերադաս մարմնից՝ տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր հաշվապահ և մնացած բոլոր օղակները: Մենք դա արել ենք մեր թատրոնում, և՛ ես, և՛ տեղակալներս բոլորս պատվաստվել ենք: Դեռ ժամանակ կա, մենք այսօր երկար խոսեցինք ժողովին դրա մասին, որովհետև իսկապես յուրաքանչյուր աշխատողի կյանքը թանկ է մեզ համար: Մենք այս տարի ունեցել ենք շատ ծանր երկու կորուստ, մեր առաջատար դերասաններն են մահացել հենց Քովիդից, համավարակից…
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դեռ չի անցել մեկ տարի, դեռ հարյուրավոր ծնողներ փնտրում են իրենց երեխաների մարմինները, սրան գումարած, եկեք պատկերացնենք այն ընտանիքների հոգեվիճակը, որոնք իրենց զավակներին հանձնել են հողին, կամ որոնց զավակները գերի են Ադրբեջանում, և այս իրավիճակում, երբ իշխանությունը խոսում է գունագեղ տոնական շոուի մասին, հարց է առաջանում՝ գունագեղ տոնի կողմնակիցների դեպքում մենք գործ ունենք դիտավորությա՞ն, թե՞ անմեղսունակության հետ. թեև երկու դեպքում էլ, խոշոր հաշվով, գործ ունենք սարսափելի իրականության հետ։
«Այս կապիտուլյանտ իշխանությունների պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն ավանդական ազգային օրակարգը՝ որպես պետական շահ, որ սպասարկել ենք տարիներ շարունակ, այդ թվում նաև՝ եվրոպական մայրաքաղաքներում, այսօր, ժողովրդական լեզվով ասած՝ չախվում է այս կառավարության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսել է օրերս Բրյուսել կատարած այցի և դրա շրջանակում գրանցած արդյունքների, Փաշինյան-Էրդողան «սիրախաղի», ՀՀ գործող իշխանությունների վտանգավոր հայտարարությունների և գործողությունների և այլ թեմաների մասին:
«Կառավարությունն ուղղակի առանց որևէ մեկի հետ քննարկելու, անգամ առանց e-draft.am կայքում դնելու, առանց հանրային քննարկման, հավանության արժանացրեց նախագիծը, նոր դրանից հետո, մեր բարձրացրած խնդիրներից հետո տեղի ունեցավ քննարկում ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովում, որին ներկա էր Ֆինանսների փոխնախարար պարոն Պողոսյանը: Իհարկե, նա դիրքորոշում չհայտնեց, ասաց, որ դիրքորոշում հայտնելու մանդատ չունի, ուղղակի լսեց մեր մտքերի փոխանակումը: Անցել է 10-15 օր, չկա որևէ հետադարձ անդրադարձ, որևէ նորություն»,- ասաց Սաքապետոյանը:
Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը, որի նպատակը Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը խթանելն է՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի և արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել, ինչպես նաև նոր կապեր հաստատել:
ՀՀ Կառավարությունն օգոստոսի 17-ին Ազգային ժողով է ուղարկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման դեպքում 2022թ. հուլիսի 1-ից 2025թ. հունվարի 1-ը Երևանում աստիճանաբար չի գործի հիպոթեքային վարկը եկամտահարկով մարելու կարգավորումը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վստահեցրեց՝ օրենքը, որը գործում է 2016թ.-ից, արդարացնում էր իրեն:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ձեռնպահ քվեարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը։
Արցախի հանրապետություն ասելուց չեմ վախենում, ինձ էլ չեք կարող վիրավորել. Վլադիմիր Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին:
Արցախը բառով հանձնաժողով ունենալու ընդդիմության նախագիծը մերժվեց. իշխանությունը քվեարկեց ձեռնպահ:
Արցախի հարցում ընդդիմությունը պետք է պահանջի լուծում, իսկ եթե դա չի ստանում, դա չպետք է հրապարակայնացնի, որ ազդակներ չտա աշխարհին. Վիգեն Խաչատյան։
Դուք վախենո՞ւմ եք Արցախի Հանրապետություն ասել, դուք վախենո՞ւմ եք գնալ Արցախ. Ագնեսա Խամոյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
Արցախի հանրապետություն բառով անգամ իրավիճակը տեղից շարժելու ազդակ կտանք. դա վատթարացնող չի՛ կարող լինել. Արամ Վարդևանյան:
Այն, որ մենք այստեղ ենք և ՀՀ-ի ԱԺ-ում քննարկում ենք հարցեր, դա վառ վկայություն է նրա, որ մենք ինքնիշխան ենք. Վլադիմիր Վարդանյան։
Արցախի հարցով հանձնաժողովի բացառումն ԱԺ-ի օրակարգում մեր ինքնիշխանության մասին չի խոսում. Աղվան Վարդանյան:
Արթուր Դավթյանը կարծում է, որ Արցախի անունով հանձնաժողովի ստեղծումը վատթարացնում է վիճակը։
Կառուցապատման ոլորտի մասնագետները՝ եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման մասին. ՈւՂԻՂ:
Արցախի անունով հանձնաժողով ունենալով Արցախի հարցը կիջեցնեք տարածքային վեճի մակարդակի. Վլադիմիր Վարդանյան։
Արցախ անունը չներառելը վախի ազդակ է լինելու արտաքին աշխարհին. Աղվան Վարդանյան:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը։