Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով փորձում են հեռացնել:
Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքի տարբեր հատվածներ փակ են, երթևկությունը` կաթվածահարի։ Ոստիկանության մեծաքանակ ուժերը բիրտ ուժի կիրառմամբ բերմանեն ենթարկում ակցիաների մասնակիցներին։
Պատգամավորների հետ բանակցությունից հետո ոստիկանները ցուցարարներին թույլատրեցին փակ պահել փողոցը:
«Այ Գռզոյի շուն». ցուցարարները՝ Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող մեքենայի ջղաձիգ վարորդին։
Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունը միակողմանի փակ է։
Լարված իրավիճակ Տիգրան Մեծ պողոտայում․ քաղաքացիները փակել են փողոցը
Հանկարծ կխոչընդոտեք. Փաստաբանը ոստիկաններին կոչ է անում ապօրինի գործողությունների չդիմել:
Ոստիկանները փորձում են հեռացնել ճանապարհը փակած մեքենան:
Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ Հերացի-Կորյուն խաչմերուկում։
Ոստիկանները բռնի ուժով հեռացնում են ցուցարարներին փողոցից։
Մի քանի անգամ ասել եմ` ոստիկանների հետ խնդիր չունենք. Հայկ Մամիջանյան:
Նիկոլահպատակ ոստիկանները վերջին պարգևավճարներով ծառայում են նրան. Աննա Մկրտչյան:
Ինչի՞ եք դիմակներով եկել. Աննա Մկրտչյանը` կարմիր բերետավորներին:
Կարմիր բերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին:
#Հենցհիմա։ Հանրապետականները փակեցին Մյասնիկյան պողոտան` Ուղիղ
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է․ նա պատասխանել է լրագրողների հարցերին
Բոլորիդ հրավիրում եմ Ֆրանսիայի հրապարակ. 24 ժամ լինելու ենք այստեղ. Աբրահամ Գասպարյան
Արցախյան պատերազմի մասնակից, գիտնական, նժդեհական, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ շատ հարազատ մարդկանց և ուսանողների է կորցրել, ասում է՝ այսօր հենց նրանք են իրեն հրամայում ապրել։
«Արժանապատիվ հայն այսօր այստեղ է, արժանապատիվ հայի կողքին կանգնած է ամբողջ սփյուռքահայությունը: Այսպես կոչված, ստախոսության հեղափոխությունից հետո սփյուռքահայությունը հիասթափված, գլխիկոր հեռվից նայում էր հայրենիքին. այսօր դուք բոլորդ ոտքի եք կանգնեցրել ամբողջ սփյուռքը»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց սփյուռքահայ գործարար Հրաչ Ջաբրայանը:
Նիկոլի խաղաղությունը ստրկության ու մեռելների խաղաղություն է. Էլեոնորա Մանանդյան
Տղերքին գիտակցված սպանության ուղարկողը պետք է պատասխան տա, որ էլ՝ կարող էի կանգնեցնել…:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինչ ընդդիմադիր ուժերն ակտիվացել են, իշխանությունները գործի են դրել իրենց ողջ գործիքակազմը և փորձում են հանրությանը հերթական անգամ մոլորեցնել։
«Սիրելի երիտասարդներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման չորս տարում, հատկապես վերջին 1.5 տարում Հայաստանը վերածվել է ձախողված պետության: Մեզ համար, ցավոք, սովորական են դարձել կեղծիքը, սուտը, մոլորությունը, ապօրինությունը, անպատասխանատվությունն ու կառավարելու անկարողությունը: Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքներին ու սկզբունքներին»,- Ֆրանսիայի հրապարակից որպես մանկավարժ և որպես դասախոս՝ երիտասարդներին դիմեց 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Դիմում եմ ՔՊ-ին. տղե՛րք, Նիկոլը փորձելու է թռնել, դուք չեք հասցնելու, բայց Նիկոլն էլ չի հասցնելու:
«Նոյեմբերի 9-ից հետո անդադար ասել եմ ու ասելու եմ առանց հոգնելու՝ Նիկոլ, դու կապիտուլյանտ ես, Նիկոլ, դու անհայրենիք ես, Նիկոլ, դու դավաճան ես»,- Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ընդգծելով՝ այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար շատ թանկ ենք վճարել:
Սեյրան Օհանյանը նշել է՝ սուտ է այն պնդումը, որ եթե մարդիկ գնան ընդդիմության հավաքներին կամ դրանք կազմակերպվեն, Ադրբեջանը կհարձակվի: Մյուս կողմից, նրա խոսքով, եթե հարձակվի, դա պետության և այսօրվա բանակի խնդիրն է:
«Ինչքան որ հայն ապրեր Շուշիում, ադրբեջանցին ռիսկ չէր անի գար, մտներ, ապրեր Շուշիում»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Վրանները տեղադրվում են օրենքի խախտումով. ՀՀ ոստիկանության 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյան:
#Հիմա. Բազմահազար քաղաքացիներ Ֆրանսիայի հրապարակում են․ ՈՒՂԻՂ
Հրապարակ են մտնում ոստիկանական նոր ուժեր: