Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցները փակող քաղաքացիներին ոստիկանները հրելով հեռացնում են
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փողոցներ են փակում Երեւանում․ ՈՒՂԻՂ
Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Ամիրյան–Մաշտոց խաչմերուկը․ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Բաղրամյան խաչմերուկը․ ՈՒՂՒՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
«Ակնհայտ է, երբ փողոցային ինչ-որ խմբակ գալիս է իշխանության ու փորձում իր ողջ գործունեությունն իրականացնել բացառապես նախկիններին փնովելով, և այս ամբողջ ընթացքում մի լումա չներդնելով, որքան էլ դրա մասին լալահառաչ տեքստեր են ասում, սպառազինության, երկրի պաշտպանվածության ուժեղացման, արտաքին թշնամու դեմ պայքարի համար, արդյունքը սա պետք է լիներ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը ամոթ և թասիբ ունենար՝ 1 օր առաջ ներողություն կխնդրեր հայ ժողովրդից և կթողներ իր պաշտոնը, որովհետև պարտված առաջնորդը չի կարող մնալ առաջնորդ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ մինչ իրենք հանրահավաք են անցկացնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է ներկայացնում, որտեղ նշվում է նաև առնվազն 6 ամիս նրա պաշտոնավարելու մասին:
«Այս քանի օրը ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորս հասկանում ենք՝ ՀՀ-ում անիշխանություն է: ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ»,- Ազատության հրապարակում հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Երբևէ մեծ կարծիք չեմ ունեցել քայլականների մասին, բայց երբ Ռուսաստանի նախագահի հարցազրույցը իրենց պատճառում է մի անասելի հրճվանք, երբ հարցազրույցից պոկում են 1 բառ, որ Նիկոլը դավաճան չէ, և դրանով հրճվում են, պարզ հարց եմ տալիս, դուք հո իմբեցել չե՞ք, հարգելի գործընկերներ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր կուսակցության նախագահն այսօր ապրում է իր կյանքի ամենաողբերգական ու ծանր օրերը, ամենամեծ ողբերգությունն է նրա ու նրա մարտական ընկերների համար, Շուշին ազատագրողների, թուրքին ծնկի բերածների համար». Շարմազանով
«Պարտվածներին արհամարհում են, պարտվածների հետ չե՛ն բանակցում». Սերժ Սրապիոնյան
«Շիրակում զինկոմիսարիատում մարդկանց կանչել, ասել են՝ գնացեք Երևան, հրաժարվել են»․ Մանուկյանը՝ ի աջակցություն Փաշինյանի հավաքի մասնակիցների մասին
«Ալիևը քո հետ կբանակցի՞ Պուտինի հետ պիտի՞ բանակցես». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Առանց ամաչելու շահարկել են մոր անունը, շահարկել են որդի կորցրած մորը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ՝ վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել ձեր առաջ: Ես պատվերով համերգ տվող չեմ, եթե ես ցանկություն չունենայի, այստեղ չէի գա: Ես չեմ կարող հանգիստ նստել, ես չեմ կարող հանգիստ ողբալ, երբ դավաճանը իր աթոռին նստած է, չեմ կարող ուղղակի, բայց էլի ես չէի գա, եթե երեկվա միջադեպը չլիներ: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու որևիցե մոր անուն, ո՛չ մեկը. իմ վիշտը ինձ բավական է, ինչի՞ եք ստիպել՝ ես վեր կենամ, գամ էստեղ: Դե, եթե ստիպել եք, հիմա պատրաստ եղիր, պարոն վարչապետ լսելու այն, ինչ ես կասեմ, այն, ինչ չէի ասել:
«Մենք գտնվում ենք մեզ համար բախտորոշ իրավիճակում, մենք բոլորս մեր համախմբման ուժով հնարավորություն ունենք այս իրավիճակից քայլ առ քայլ դուրս գալու»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը՝ ավելացնելով, որ դա լինելու է դժվարին ճանապարհ, սակայն պետք է համախմբվել և սկսել լուծել այն հարցերը, որի առաջ այսօր կանգնած ենք:
«Մեր պահանջը, ի տարբերություն Փաշինյանի, աթոռի համար չէ». Գեղամ Մանուկյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական, պետական գործչի հետ, այլ էքսցենտրիկ խելապակաս մի անձնավորության հետ, որն, ըստ վերլուծաբանի՝ ունակ չի եղել գնահատել ո՛չ իրավիճակը, ո՛չ ընդունակ է եղել արդյունավետ կառավարել, արդյունավետ որոշումներ կայացնել:
Հանրահավաք՝ ի աջակցություն կառավարության
«Նիկոլ, հեռացի՛ր». հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար մեղադրանք առաջադրվեց նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է Կառավարությանը. Մհեր Գրիգորյան
«Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար»,- քիչ առաջ ՀՔԾ-ից դուրս գալով՝ լրագողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը:
Ի թիվս ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ ՀՔԾ հրավերքը հավանաբար պայմանավորված է իրեն մեղադրանք առաջադրելու հանգամանքով:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, չնայած, ինչպես ՀՔԾ-ից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազինյանը՝ ինքն մի քանի օր առաջ ձերբակալվել էր այլ հոդվածով:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանը՝ ՈւՂԻՂ
«Ենթադրում եմ, որ հրավիրել են մեղադրանք առաջադրելու՝ կապված, իբր, իմ կողմից հանրահավաք կազմակերպելու հետ: Այսինքն՝ այն նույն գործով, ինչով որ ինձ ձերբակալել էին»,- ասաց Արսեն Բաբայանը:
Քաղաքական գործիչները հրավիրվել են ՀՔԾ. ՈւՂԻՂ
Ուժեղացված ծառայություն՝ կառավարական առանձնատան և ԱԺ շենքի մոտ