ՍԴ-ն հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» որոշումը

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքների սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշումը: Սակայն այդ որոշումը, ինչպես անցած տարի կուտակայինի հարցով ՍԴ որոշումը, շատ «խուճուճ» է ձևակերպված՝ հղում անելով իրավական որոշումներին, և հասկանալու ու մեկնաբանության կարիք ունի:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՍԴ որոշումը բոնորոշեց որպես «շատ խառը որոշում» և հրաժարվեց մեկնաբանել այն՝ խորհուրդ տալով մի քիչ սպասել, մինչև պաշտոնապես կհրապարակվի և հասկանալի կլինի, թե ինչ իրավական որոշումների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» 33 պատգամավորներ ՍԴ էին դիմել 2014թ. հոկտեմբերի 3-ին: «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար ՍԴ էր ներկայացվել դիմումում արծարծված հարցերը հիմնավորող ավելի քան 400 էջ փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031