Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստում մերժվեց վարույթ ընդունել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նոյեմբերի19-ի դիմումը:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, Գավառի Ազատության փողոցից բաժին է բերման ենթարկվել 1975 թ. ծնված Սարգիս Բ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17-ամյա Տիգրան Գևորգյանն այս պահին վիրահատարանում է: Նա վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի մասում՝ սուր կտրող-ծակող առարկայից:
Եթե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դիմացը կանգնի և ասի, որ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկողները «իշի քուռակ» են, ապա կոպիտ պատասխան կստանա:
Նոյեմբերի 29-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Անիի բաժին 1978 թ. ծնված Տիրուհի Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սամվել Գ.-ն, դռան փականը պոկելով, մտել է իր բնակարան, ձեռքով մի քանի անգամ հարվածել իր դեմքին, այնուհետև խոհանոցից վերցրել դանակը և հարվածել իր ձեռքի ափին` պատճառելով վնասվածք:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն:
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին առավոտյան Երեւանում Կ. Ուլնեցու փողոցում 62/1 շենքում արտասովոր դեպք է տեղի ունեցել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Նոյեմբերի 29-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել։ Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր 70-ի։ Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա։
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իհարկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը:
Դիլիջան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Ռազմիկի Խաչատրյանը 2014թ. մայիսի 29-ին ժամը 02.30-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ Գագիկ Մկրտչյանից տեղեկացել է, որ Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանը «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջանի տեղամասի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 12 հատ սոճենի տեսակի ծառ:
Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում խցանված վրացական ծանրաքաշ 3 մեքենաները «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով ժամը 11:00-ի դրությամբ դուրս են բերվել ավտոճանապարհի բանուկ հատվածից:
Արանքում էլ երգում էր «Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան» երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների «վոժդն» է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։
Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ
Օրերս աշխատանքից ազատվել է ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լիանա Մարկոսյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակի մարզում ձյան տեսքով առաջին տեղումները դեռ նոյեմբերին գրանցվեցին՝ նախորդ տարվա համեմատ մեկ շաբաթ շուտ: Սա սկզբում գյուղացիներին անհանգստացրեց՝ ձմեռը երկար կտևի և կխանգարի սպասվելիք ցանքին:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Գազել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014թ-ի հոկտեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական ապրանքների գների 2.9 տոկոսի գնաճ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը:
Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանության կասկածյալ Ա. Յավրումյանը, ճիշտ է, հաշվառված է Ավան վարչական շրջանում, սակայն բնակվում է Դավիթ Անհաղթ 6-րդ շենքում: Նա հայտնաբերվել է Կարապետ Ուլնեցի, Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում, և անգամ փորձել է մոլորեցնել ոստիկաններին, ինչը նրան չի հաջողվել:
Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի ՍԲ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրեց շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում և որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Աշտարակ հատվածում՝ Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան շրջվել է, առկա վառելիքի արտահոսք. անրաժեշտ է փրկարարների օգնութնունը:
Նոյեմբերի 29-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1974 թ. ծնված Վլադիմիր Ս.-ն:
Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան եկեղեցականին, այլև պատասխանատու որևէ անհատի: