«Փոփոխությունները, որ առաջարկվում են՝ Հայաստանի Հանրապետությանը չեն ծառայելու». իրավապաշտպան

«Իհարկե, ծանոթացել եմ դրանց և միայն բացասական գնահատական կարելի է տալ այն մասին, որը հրապարակվել է: Այն մասը, որը չի հրապարակվել, դատելով այս հատվածից՝ կարելի է ասել, որ նույնպես լինելու է ոչ ընդունելի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով  Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի հրապարակված նախնական տարբերակի մասին:

Մեր հարցին՝ հատկապես ի՞նչն է անընդունելի հրապարակված հատվածում, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ե՛վ իրավունքի մասը, և՛ այն որ մարդկանց ինչ-որ հատվածի իրավունք են տալիս մեկ այլ հատվածի մարդկանց սպանելու, և ընդհանրապես ընտրիչների մեխանիզմը: Ընդհանրապես ես չեմ ուզում հիմա խորանալ և քննարկել՝ առանձին-առանձին անդրադառնալով այդ հոդվածներին: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այն փոփոխությունները, որ առաջարկվում են՝ Հայաստանի Հանրապետությանը չեն ծառայելու, այն հանրապետությանը, որը հռչակվել է ժամանակին՝ 90-ականների սկզբին»: Նա նշեց, որ առաջարկվող նախագծիծը բոլորովին այլ որակի Սահմանադրություն է և բոլորովին այլ խնդիրներ է հետապնդում:

Տեսանյութեր

Լրահոս