Դանակի շեղբով հարվածել է բաժակակցի գլխին
Հուլիսի 27-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1991 թ. ծնված Սուրեն Մ.-ն և հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր ծանոթ Վլադիմիր Գ.-ի տանը, միասին ոգելիչ խմիչք օգտագործելուց հետո, վերջինս հարձակվել է իր վրա, դանակի շեղբով մեկ անգամ հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, ապա սպառնալիքներ տալով` իրենից հափշտակել է 10.000 դրամ, հեռախոսը և հեռախոսաքարտը, որից հետո ինքը հետ վերցնելով իր հեռախոսը` դիմել է փախուստի: Նշանակվել է ԴԲՓ:
Վլադիմիր Գ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: Կատավում է քննություն: