
Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ արցախցիները
Արցախցիները այս տարի գերադասում են հանգստանալու մեկնել հիմնականում Վրաստանի հանրապետություն, Եգիպտոս և Դուբայ։
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ավիատոմսերի վաճառք իրականացնող տուրիստական «Էռ Լայն» (Er Line) ընկերության աշխատակցուհի Նաիրուհի Հարությունյանը, իրենց ընկերության միջոցով ընթացիկ տարվա հուլիսին արտասահման հանգստի մեկնած 70 արցախցիներից 50-ը նախընտրել է հանգստանալ Վրաստանում, 17-ը՝ Եգիպտոսում, իսկ մյուսները՝ Դուբայում:
«Էռ Լայն»-ի պատասխանատու աշխատակիցը հավելել է նաև, որ իրենք ընթացիկ տարվանից են տուրիստական ծառայություններ մատուցում, ինչի պատճառով էլ քիչ են իրենց դիմողները:
Արտերկիր հանգստի մեկնող արցախցիները հիմնականում օգտվում են երևանյան տուրիստական գործակալությունների ծառայություններից: