Մայիսի 21-25-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
2013 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Աննա Հ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել է տարբեր տեսակի զարդեր և օծանելիք` պատճառելով 100 հազ. դրամի գույքային վնաս:
Ոստիկանության Կոտայքի բաժնում 1982 թ. ծնված Անահիտ Հ.-ից ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում նստել է թիվ 267 երթուղու ավտոբուսը և իջնելիս նկատել, որ դրամապանակը չկա:
Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալիս հայտնաբերել է, որ քրեական գործի նյութերից բացակայում են գործով որպես վկա հարցաքննված մի շարք անձանց, այդ թվում՝ նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները:
Սոցիալական փորձարկում. Երիտասարդը վատ է զգում փողոցում. ինչ են անում անցորդները:
Մայիսի 20-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան-Սևան հատվածում` մարզի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը 200 մլն դրամ է հատկացրել իր իսկ հասցեում գրանցված մի ընկերության՝ տրանսպորտային ծառայությունների համար: Նա հետաքրքրվեց, թե ով է պատասխան տալու «երեխու հացից կտրող, հոսանքի համար վճարող մարդկանց»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը մայիսի 20-ին հանդիպեց Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ադմինիստրատոր, իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:
Գյումրու անհատ տաքսու վարորդների նախապես հայտարարած հերթական բողոքի ակցիան ուղղված կառավարության որոշման դեմ այսօր տեղի չունեցավ:
Չեմ կարող չանդրադառնալ նաև այս համատեքստում որոշ անձանց կողմից ժամանակ առ ժամանակ արվող այն քննադատությանը, որ դատախազական համակարգից դուրս մնացին երկարամյա փորձ ունեցող փորձառու դատախազներ և նրանց փոխարեն համակարգ մտան երիտասարդ անփորձ կադրեր:
«Կառավարությունն այս պահին ամեն ինչ անում է, որ լուծվի երկրաշարժի պատճառով ուղիղ աղետից տուժածների բնակարանների խնդիրը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով Զարուհի Փոստանջյանին, ով հրապարակեց Վանաձորի մի խումբ բնակիչների նամակը, որոնք բողոքում էին տնակներից և բնակության պայմաններից:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ դատախազության անցած տարվա աշխատանքները ներկայացնելիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության և Մարտի 1-ի գործերի քննությանը:
Քաղաքականությունն և դատախազի պաշտոնն անհամատեղելի են և ցանկացած դատախազ, որ կփորձի զբաղվել քաղաքականությամբ՝ հրաժեշտ կտա պաշտոնին:
2014 թ. մարտին կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսօր առաջին անգամ Ազգային ժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրեց ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին հաղորդումը: Նա կարևորեց հաշվետվողականությունը, որի պատշաճ մեխանիզմները պետք է ունենա յուրաքանչյուր կառույց:
Իսկ թե որտե՞ղ էր Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ոստիկանապետն ասել է, որ Ուկրաինայում էր, Օդեսա քաղաքում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե դուք հաճախակի եք ասում, որ գողականներին չեք հանդուրժելու, արտոնյալներ չկան, ո՞նց եք հանդուրժում Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասել է. «Էլի չեմ հանդուրժում, բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները, ստոպ»:
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի, եղբայրն ու ևս երկու անձ ազատ են արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ նշանակվել է փորձաքննություն:
Մայիսի 20-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ:
Մայիսի 19-ին` ժամը 21:13-ի սահմաններում, Գյումրու Դուդկոյի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում:
«Պարզվում է՝ արդեն 4 տարի շարունակ այս ծրագիրը կիրառվում է ավելի փոքր թիրախային խմբի վրա, և մոտ 50-60 հազար երեխա մի քանի տարի շարունակ անցնում է այս ծրագրով և ստանում է ֆորտիֆիկացված սնունդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հանուն առողջ սննդի նախաձեռնության» անդամ Արման Մխիթարյանը՝ խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու մասին:
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին բերման են ենթարկվել ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով:
ԱՆ-ի հիմնական գործառույթներից մեկը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է, այդ կոնտեքստում շատ կարևորվում է ոչ միայն հիվանդությունների բուժումը, այլև հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նախօրեին 79-ամյա կինն ինքնասպան է եղել 4-րդ հարկի բաց պատշգամբից ցած նետվելու միջոցով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության նախագծի բացման արարողությունից հետո լրագրողներին տված իր ճեպազրույցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ պուրակի կառուցումը նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո:
Տեղեկություններ էին տարածվել, որ ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին եւ նրա ընկերներին:
«Ոչ միայն սարքավորումներ են բերել և տվել Հայաստանին, աշխարհի բազմաթիվ զարգացող երկրներին այսօր մի շարք բարեհոգի և բարեսիրտ կազմակերպություններն աջակցում են, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ երկամյակի շրջանում մոտվարոպես 600 հազար դոլարի տեխնիկական աջակցություն է տալիս Հայաստանին»:
Մայիսի 20-22-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպմանը:
Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները:
Մայիսի 22-ին հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ տասնյակ հազարավոր շրջանավարտների համար դառնալով կյանքի նոր փուլի սկիզբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: