
Հրդեհ անասնագոմի տանիքում

Փետրվարի 7-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղում՝ անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի 4-րդ փողոցի թիվ 55 տան մոտակայքում գտնվող անասնագոմի (սեփականատեր Ռ. Ա.) տանիքը և տանիքում կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 06.02-ին:
Այրվել է անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (80 քմ) և 200 հակ անասնակեր: