Բաժիններ՝

Հաջողության պատմություն. կին, ում ստեղծած ընկերությունը տարեկան 10 միլիոն դոլար եկամուտ ունի

Անուշ Օսկույանը (Anoosheh Oskouian) մանկուց երազող է եղել: Բնավորության գիծ էր, որն իր մեջ զարգացրել էին ծնողները, երբ մեծանում էր Իրանում: Երազելու իր կարողությունը, ի վերջո, նրան բերեց Ամերիկա և ոգեշնչեց, որպեսզի դառնա ձեռներեց:
Օսկույանը 52 տարեկան է, ծնվել է Իրանում. այնտեղ ընդունված էր՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հարուստ ընտանիքի երեխաներին ուղարկում էին արտասահման:

14 տարեկան էր, երբ 1978թ.-ին եկավ Միացյալ Նահանգներ: «Ես լավ ուսանող էի և շատ հետաքրքրասեր: Միշտ ցանկանում էի ուսումնասիրել»,- ասաց նա:
Օսկույանը չորս երեխաներից ամենամեծն էր, ապրում էր իր զարմիկների հետ Դենվերում և այնտեղ հաստատվեց այն ժամանակ, երբ Իրանում ամեն ինչ փոխվեց:
«Իրանական հեղափոխությունը տեղի ունեցավ, և ես չէի կարող հետ վերադառնալ»,- money.cnn.com-ին պատմել է նա:

Այսպիսով, Օսկույան նպատակադրվեց՝ թեկուզև դժվարությամբ, բայց Ամերիկայում լինել հաջողակ. «Ես միակն էի ավագ դպրոցից, ով ապրում էր իր սեփական բնակարանում: Ես այդպես արեցի, քանի որ իմ նպատակները տարբեր էին զարմիկներիս նպատակներից: Ես հաջողություն էի փնտրում»:

3

2000թ. Օսկույանը Կալիֆոռնիայում հիմնադրեց Ship & Shore Environmental ընկերությունը, որն արտադրում էր համակարգեր, որոնք օգնում էին ընկերություններին կանխել օդի աղտոտումը: Այն խոշոր արտադրողներին նաև օգնում է պահպանել արտանետումների չափանիշները և նվազեցնել «ածխածնային ոտնահետքերը»:

«Մեր մոդելը եզակի է աղտոտումը վերահսկող արդյունաբերության մեջ, քանի որ մեր հաճախորդների համար բազմազան ծառայություններ մատուցող ընկերություն ենք»,- ասաց Օսկույանը, ով ունի մագիստրոսի աստիճան և վերապատրաստում է անցել՝ որպես քիմիական ոլորտի ինժեներ:

Ընկերությունը ողջ երկրում ունի պլաստմասսայի, քիմիական նյութերի, ավտո և տպագրական արդյունաբերության բազմաթիվ գրասենյակներ, որոնք սպասարկում են հազարավոր հաճախորդների: Ընկերությունն ունի թվով 100 աշխատակից՝ տարեկան 10 միլիոն դոլար եկամուտով: Այն վերջերս նաև գրավել է չինական շուկան:
Օսկույանը հանդիպել է իր ոլորտում աշխատող մի կնոջ, ով նույնպես գլխավոր գործադիր տնօրեն է, ինչը հազվադեպ պատահող երևույթ է այդ ոլորտում:

«Արական սեռը շատ է գերակշռում մեր ոլորտում,- ասում է նա,- մեր հաճախորդների 98%-ը տղամարդիկ են: Ինժեներները տղամարդիկ են, ղեկավարները տղամարդիկ են»:
Չնայած այդ հանգամանքին, նա ասում է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի գենդերային խնդիրը կանգնի իր ճանապարհին:

Նա ոգեշնչվել է երիտասարդ ժամանակ իր հոր կողմից ասված խոսքերից: «Նա ասում է, որ շատ ավելի լավ է աշխատել ինքդ քեզ համար, քան մեկ ուրիշի»,- ասաց Օսկույանը:
Այսպիսով, Տեխասի ընկերությունում մի քանի տարի անցկացնելուց հետո, աշխատելով միջուկային և նավթաքիմիական նախագծերի վրա, նա որոշեց ունենալ իր սեփական մասնաճյուղը:

«Ես անհաղթահարելի ցանկություն ունեի՝ անել ավելի իրական մի բան, որը կարող է դրական ազդել այն աշխարհի վրա, որտեղ մենք ապրում ենք»,- ասում է գործարար կինը:
Օսկույանի խանդավառությունը շրջակա միջավայրի հանդեպ զուգորդվեց տեխնիկական գիտելիքներով և նրա առջև յուրահատուկ հեռանկար ստեղծեց, երբ սկսում էր աղտոտումը վերահսկող իր բիզնեսը:

2
Այն շատ աշխատատար ոլորտ է մշտապես զարգացող կարգավորումների և բիզնեսի վրա ճնշումների պատճառով: Օսկույանը Միացյալ Նահանգների քաղաքացի է դարձել 25 տարի առաջ և կարողացել է 1990-ական թթ. Միացյալ Նահանգներ բերել նաև իր ծնողներին և քույրերին:

2015թ. հոկտեմբերին Օսկույանին շնորհվեց Stevie մրցանակաբաշխության եզրափակչի մրցանակ՝ որպես կին գործարարի, ով հեղափոխություն մտցրեց աղտոտումների վերահսկման արդյունաբերության բիզնեսում: Նա նաև հանդիսանում է ոչ առևտրային C.H.I.L.D-ի հիմնադիր անդամ, որը դպրոցում սովորելու համար մարդասիրական օգնություն է տրամադրում աշխարհի բոլոր
երեխաներին:

Կազմակերպությունն օգնում է նաև իրանցի փախստական ընտանիքներին, ովքեր հասնում են ԱՄՆ և փորձում են ինքնահաստատվել այնտեղ: «Ես ցանկանում եմ պաշտպանել և՛ իմ համայնքը, և՛ շրջակա միջավայրը»,- ասում է Օսկույանը:

Հրապարակումը պատրաստեց Եսթեր Հունանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս