
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին

Փետրվարի 10-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 745i» մակնիշի 15 LV01 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորը (Լ. Հ., ծնվ. 1971 թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել: