
Հրդեհ Գյումրիում. բնակարանի միջանցքում հայտնաբերվել է Թ. Ա.-ի դին

Փետրվարի 10-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակացու փողոցի տներից մեկի (երկհարկանի) երկրորդ հարկի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.28-ին, մարվել՝ 04.18-ին: Հրշեջ-փրկարարները բնակարանի միջանցքում հայտնաբերել են 1938 թ. ծնված Թ. Ա.-ի դին: