Նոյեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Ռոբերտ Թորոսյանին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.05-ին մահացել է:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 1-ին ընդունել է Լիբանանի Այնճար քաղաքի հայության պատվիրակությանը, որը եկել էր շնորհավորելու Նորին Սրբության ընտրության եւ օծման 20-րդ տարեդարձը։
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Թամարա Կ.-ն։
Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման և կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։ Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում կադրային հերթական փոփոխությունն է տեղի ունեցել:
ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է:
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 62-ամյա վարորդը, որը նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
100 000 բնակչին ընկնող ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, ինչը մասնագետները կապում են արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի ու իրազեկվածության պակասի հետ:
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արդունքներով գործակցությանը և երկկողմ գործակցության էլ ավելի ամրապնդմանը: Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած օրենքները։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կինը 1973 թ. ծնված Գայանե Մ.-ն է: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Գեղամ Գևորգյանին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։
Որոշ ԾԻԳ-եր գործելու են մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը, իսկ թե դրանից հետո ինչով են զբաղվելու այդ կառույցների աշխատակիցները, փորձեցինք պարզել կառույցների ղեկավարներից ու պատասխանատուներից:
«Գիտեք, վիճակագրությունը նենց բան ա, անցած տարի հավաքագրվել են տվյալներ, հրապարակվել են, այս տարի հավաքագրվել են։ Ունենք էն, ինչ ունենք։ Հիմա անցած տարի ոնց ա եղել՝ չգիտենք։ Ե՛ս չգիտեմ։ Էս տարի սենց ա, էս ա տվյալները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է` գյուղոլորտի ցածր ցուցանիշները հետևանք են անցած տարվա ուռճացված թվերի։
Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» որոշում, որը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա: Որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» համապատասխան պայմանագիրը:
Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը Սևանա լճում գործում է ձկան և խեցգետնի որսի արգելքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ արեց քաղաքացիներին աջակցել իրենց՝ ձկնագողերին բացահայտելու և պատժելու համար։
Ըստ նրա՝ ԾԻԳ-ը նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Կլիմայի փոփոխության, հարմարվողականության հիմնադրամին, ինչն ուղիղ հնարավորություն է տալիս դիմել և ուղիղ դրամաշնորհներ բերել երկրին։
Բերված հանձնուքում եղած կոշիկի քսուքի միջից հայտնաբերել են «B 8» գրառմամբ 1 դեղահաբ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուսաննա Թ.-ին, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Ըստ նրա` կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա: Նախարարը հաշվետվությունը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի 2 շաբաթում, այդ թվում` անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը, 1978 թ. ծնված Արման Հ.-ը, 1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:
«Մենք նախանական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստոաբաժանումները, բաժինները պետք է վերանան»:
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում կընդունի բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին: Նման հանձնարարական այսօր կառավարության նիստում տվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: