
Մահվան ելքով վրաերթ Աճառյան փողոցում. տուժողը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Ռոբերտ Թորոսյանին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.05-ին մահացել է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: