Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
«Պատգամավորները, որոնք հիմա գտնվում են իրենց աշխատասենյակներում կամ միջանցքներում հարցազրույցներ են տալիս, հրավիրում ենք դահլիճ, «Արի տուն» ծրագիրը մեկնարկեց»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես պատգամավորներին հրավիրեց Նիստերի դահլիճ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։ Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
168.am-ին է դիմել ՀՀ քաղաքացի Արմինե Ավոյանը՝ խնդրանքով, որպեսզի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա աշխատակազմը արձագանքեն իր նկատմամբ տեղի ունեցող անարդարությանը:
Արթիկի տարածաշրջանի Հառիճ համայնքի բնակիչ Վ. Հ.-ն մարմնական ծանր վնասվածքներով, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց, այնուհետ Արթիկի Շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:
Օրինազանցության դեպքերի հայտնաբերում և կանխարգելում ավտոճանապարհներին:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծերի հիմնական նպատակն է՝ մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր հիմնական կացարանից ու չդարձնել անտուն:
Մալթայի օդանավակայանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի կործանման պահը հայտնվել է տեսանյութում, որը Facebook-ում զետեղել է օգտատեր Լորան Ացոպարդին:
Ինչ-որ պահի նրանք դադարել են կապ հաստատել հարազատների հետ, որոնք խուճապ են բարձրացրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Վնասազերծում Դիլիջանում:
«Հրամանատարը պետք է տեղյակ լինի իր ծառայողի ընտանեկան, սոցիալական վիճակից, դա ավելի է ամրացնում հարաբերությունները հրամանատարի և զինծառայողի միջև»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից այս որոշումը կայացվել է հոկտեմբերի 18-ին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։
ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցավով արձանագրեցի, որ Դուք էլ (ում նկատմամբ կարծես ինչ-որ չափով հավատ կա հասարակության որոշ մասի մոտ), չեք լսում նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը: Միանգամից ասեմ, որ այդ փաստից շատ վատ տպավորություն ստացա: Այս նամակիս արձագանքից կհասկանամ Ձեր՝ պատասխանատվություն ստանձնողի խոսքերին որքանով կարելի է վստահել: Շատ կուզենայի ԱԺ-ից ստացած տպավորությունս վրիպման արդյունք լիներ, որը յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել:
ՌԵՆ ՏՎ-ի տրամադրության տակ տեսագրություն է հայտնվել Նոր Մոսկվայում գտնվող շենքերից մեկի բնակարանում Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարման վայրից:
«Արդյոք ճի՞շտ եմ հասկանում՝ զենք կրելու իրավունք մենք վերապահում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության այն ստորաբաժանումներին, որոնք զբաղվում են հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանությամբ, որևէ այլ ստորաբաժանում նախարարության համակարգում զենք կրելու իրավունք այս օրենքի ընդունման արդյունքում չի ստանում»։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 41ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործով և վճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակբոյանի վերաբերյալ հայտնի հայտարարությանը:
Այսօր Ազգային ժողովի միջանցքում, նիստից առաջ, բավականին ակտիվ իրարանցում էր: Պատճառը հայկական ավանդույթների վերաբերյալ Սուսաննա Մկրտչյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր, որտեղ ի թիվս կտավների՝ ցուցադրված են տարազով 3 անձանց՝ 1 տաղամարդու և 2 կանանց արձաններ: Պատգամավորները կատակում էին այդ արձանների կապակցությամբ:
Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Մոսկվայի ոստիկանությունից:
Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը հայտնի է: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` վկայակոչելով Ռուսաստանի իշխանություններին:
Արարատի մարզից՝ Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1979 թ. ծնված Մամիկոն Ավանեսյանը «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում վթարի է ենթարկվել:
Մալթայից թռիչք իրականացրած թեթև մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց 1989 թ. ծնված Գեղամ Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Զեմֆիրա Առաքելյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԻՆ-ը կրկին հիշեցնում և հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք […]