Բաժիններ՝

Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում`

Հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.60C (1995 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան ` 8.70C (2000 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս