Նոր տվյալներ` Տուլայում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին
Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում:
Կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:
ՀՀ առողջապահության նախարարություն