Եթե լացենք ու թաքնվենք լացի հետևում՝ այդպես գործ չենք անելու, հասարակությանը պետք է վերադաստիարակել. Ալեքսանյան
5 տարի է՝ ապրում ենք ցավի ու տառապանքի մեջ, զինվորին մոռանալը ստորություն է. Նարինե Ավետիսյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
2020 թվականի նոյեմբերից ասում էին՝ սպասեք, անհետ կորածները կգան. ստեցին… արդեն 5 տարի. Ավետիսյան
Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում։
Texworld Apparel Sourcing Paris 2025 նորաձևության տեքստիլի և հագուստի մատակարարման ցուցահանդեսին մասնակցությունը Հայաստանի համար կարժենա 33.270 եվրո՝ 14 միլիոն 890.000 դրամ։
Հայաստանում շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված սեպտեմբերի առաջին օրերին բոլոր միջոցառումները պետք է կազմակերպել շենքերի ներսում։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Որդիս 1,2 տարի անհետ կորած էր, ծնողի համար երկրագունդը դադարում է պտտվել. Սամվել Հովսեփյան
Աղոթենք բռնի անհետացած մեր տղաների համար, եթե գերի են՝ վերադառնան. քահանա
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
#ՀԻՄԱ. ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԽՆԴՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԼՈՒԾՈՒՄ. #ՈւՂԻՂ
Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են Արտաշատի ԲԿ։
Երևանում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում տրանսպորտային միջոցների սեփականության փոխանցման (առուվաճառքի) գործարքները հնարավոր կլինի իրականացնել առցանց՝ առանց հաշվառման-քննական ստորաբաժանում այցելելու։
Անձը չէ, որ պետք է ինձ շեղի, որ հայ եկեղեցու դեմ շարժվեմ։ Ամուր կանգնած եմ հայ եկեղեցու կողքին։ Այս մասին նշել է ՀԱԵ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։
Օգոստոսի 30-ին, ժամը 01:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատուր-Խոզնավար գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի յուրաքանչյուր անձի ճակատագիրը պարզվի, իսկ նրանց ընտանիքները մշտապես գտնվեն պետության աջակցության և հոգածության ներքո՝ երբեք չմնալով միայնակ։ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան նվիրված իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Փաստի» տեղեկություններով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները։ Ներկայումս ռուսական տարածքում արգելափակված է գյուղմթերքով բեռնված շուրջ 70-80 բեռնատար, որոնց թիվը անընդհատ աճում է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես» և «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։
«Ինձ անօրինական տուգանել են, և ես դատարանում բողոքարկելու եմ հիմնավոր ու անհերքելի փաստերով, քանի որ տեսաձայնագրել եմ թե ինչպես եմ վճարել, և որից հետո, ինչպես են ինձ անօրինական տուգանել։»:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:
Մայիսի 23-ի գիշերը՝ ժամը 3-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող զբոսայգում օտարերկրացի երիտասարդն ավազակությամբ հափշտակել է 21-ամյա աղջկա բջջային հեռախոսը՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս։
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան:
Եթե տոկոսը վերածենք թվերի, ապա կստացվի, որ Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ եվրոպական հարևան երկրներում՝ ինչպիսիք են Իսպանիան և Հունաստանը, զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:
Օգոստոսի 26-ին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ երկու տղամարդ Գյումրի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ թմրանյութ են իրացնելու՝ փաթեթները տեղադրելով։
Երեկ՝ օգոստոսի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում տղամարդու դի կա։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում բնակվող օտարերկրացիների թիվը կրկնապատկվել է. մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը 22.131-ից աճել է մինչև 257.000։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 40-ամյա տղամարդու տան զննությամբ բակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երեք արկղ՝ ընդհանուր 3 կիլոգրամ 700 գրամից ավելի քաշով, նաև` «խիմկա» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված իրեր ու պարագաներ: