
«Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է ռազմավարական զորավարժությունների վայր: Նրան դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Վարչապետին ուղեկցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանք այցելել են հավաքի վայր, ապա ճաշարան:
«Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,- գրել է նա Facebook-ի իր էջում եւ ուղիղ եթեր մտել: