«Նարեկ Մութաֆյանը Կոմիտասի անվան պանթեոնում պատահաբար հանդիպել է դատավոր Աննա Դանիբեկյանին, և որոշել է…». Վահե Եփրիկյանը մանրամասներ է ներկայացնում

Փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր ֆեյբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչ միջադեպ է երեկ տեղի ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի հե : Նա ասաց, որ իր ընկեր Նարեկ Մութաֆյանը Կոմիտասի անվան պանթեոնում պատահաբար հանդիպել է դատավոր Աննա Դանիբեկյանին, և որոշել է նրան հարցնել, թե վարչապետ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտությունն իրեն վերաբերում է, թե ոչ.

«Ամեն դեպքում, Նարեկը եղել է իրավաչափության սահմաններում, գործել է բացառապես օրինականության սահմաններում, որևէ կերպ չի վիրավորել տիկին Դանիբեկյանին, և փորձել է բարեկիրթ կերպով ուղղակի հարցնել իր դիրքորոշումը: Նարեկն այդ ամենից հետո հանգիստ գնում է իրենց տուն, պառկում է քնելու, և ժամը 3:30-ի սահմաններում շտապօգնության աշխատակիցների անվան տակ դուռը թակում են, ներկայանում են ոստիկանության աշխատակիցներ և Նարեկին ամենավերջին հանցագործի պես բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին»:

Վահե Եփրիկյանն ասաց, որ Աննա Դանիբեկյանին որևէ մեկը չի վիրավորել. «Նարեկը նույնիսկ ոստիկանություն ասաց, որ առավոտյան որոշել է այցելել Անան Դանիբեկյանին ու ասել՝ եթե ձեզ նեղացրել եմ, կներեք: Բայց ինչպես տեսնում ենք՝ սա որևէ աղերս չունի իավունքի, օրինականության և մեծ հաշվով՝ արդարադատության հետ»:

Նա նշեց, որ բողոքարկելու են հետաքննության մարմնի որոշումը. «Ինչ վերաբերում է մեր քաղաքական բնույթի գործողություններին, արդեն իսկ տեղյակ ենք պահել, որ ՀՀ-ում վաղուց դադարել է իրականացվել արդարադատություն, և բոլոր գործընթացները բացառապես քաղաքականացված են, ուստի մենք փորձելու ենք քաղաքական պրոցեսների դեմը մի կերպ առնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Gepostet von Վահե Եփրիկյան am Freitag, 27. September 2019

 

Տեսանյութեր

Լրահոս