Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
Երևան քաղաքում փետրվարի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում: Այն գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ առանձնատունը գրանցված է Հասմիկ Խլղաթյանի անունով։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։ Factor.am-ընտրողների ռեգիստրից տեղեկացել է, որ Ավինյանն ու Խլղաթյանը գրանցված են նույն հասցեում՝ Ագաթանգեղոսի […]
Տերն Ավետարանում ասում է. «Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի 66:2), նաև առաքյալն է խոնարհության կոչում. «Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի» (Ա Պետ. 5:6): Միշտ հիշենք, որ առանց Աստծո գիտության, կամքի՝ մի տերև իսկ ծառից չի ընկնում, և մինչև անգամ մեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են (տե՛ս Մատթ. 10:30):
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Պարեկները նույն կասկածանքով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում կանգնեցրել են Գեղհովիտ գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ գրպանից ներկայացրել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ծխամորճ։
Առողջապահական գործողություն, որը հիմա օրական վրաս նստում է շուրջ 70 000 դրամ, գումարած ամենօրյա անալիզները և հավելյալ դեղամիջոցները։ Որոշեցի ուշացումով կատարել «սխալների ուղղում» օգտագործելով, որպես հայտնի գրողի իմ ճանաչումն ու հեղինակությունը։ Սակայն ինչպես հետո բացահյտեցի, պարզվեց, որ թերևս պետությունը դա ես չեմ։ Ճիշտ է, դիմեցի քպակական նախկին իմ ընկերներին, որոնք կարեկցանքով և սրտացավորեն ընդունեցին այն վիճակը որում հայտնվել էի ես։
«Այդ հանդիպումից հետո, մինչև հիմա աչքիս տակ արյուն է լցվել, չեմ կարողանում վերականգնվել։ Բայց հանդիպումից մեկ օր անց ինձ զանգահարեց Գայանե Գասպարյանը, ով գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավարն է, և ասաց. «երբ հանդիպումներ է տեղի ունենում, բա առանց տղաների հարցը քննարկելո՞ւ է անցնում»։ Բայց այդ ասելուց հետո, հիմա այսպես ասելն էլ ի՞նչ»։
Պարզվել էր, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել էր փոխադարձ հարվածների։
21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ դադարեցնելով ակադեմիայի ունկնդիրներին պետական բյուջեի հաշվին կրթաթոշակ տրամադրելու կարգավորումը։ Օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում, որտեղ ներկայացված է առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 31-ին հրամաններ է ստորագրել, համապատասխան որոնց՝
բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ 3 ծառ մասամբ կտրված է, 2 ծառերի բների վրա էլ դիզվառելիք է լցված:
Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյան փողոցում Երևանի բնակիչ 74-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արսեն Ա.-ին պականող, կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Շիրակի մարզում արդեն տասնյակ մսավաճառներ են տուգանվել՝ մորթը սպանդանոցներում չանելու պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ Շիրակում որևէ սպանդանոց գոյություն չունի։
Եվրահանձնաժողովից հայտնում են, որ գլխավոր տնօրինությունը կզբաղվի գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրներ Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության ծավալների ընդլայնմամբ։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը։
Տրանսպորտում Էն ժամանակ պպզած էինք իրար գրկած գնում, հիմա կանգնած ենք իրար գրկում. Քաղաքացի
Բոլորդ ոտքի կանգնեք, մարդը 40 հազար թոշակ է ստանում, ինչպե՞ս 150 դրամ վճարի. քաղաքացի
1 քմ սվաղ եմ անում, փողը տամ իրենց, բա ես ինչո՞վ ապրեմ՝ թքած ունեն ժողովրդի վրա. քաղաքացի
Չենք կարողանում ապրել, 150 դրամը ո՞նց վճարենք. քաղաքացի
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակիների վարչությունը» (AFAD) գրեթե 1 շաբաթ Էգեյան ծովում անընդհատ գրանցվող երկրաշարժերի մասին է հայտնում: Մասնավորապես հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը, Թուրքիայի ժամանակով 15:50-ին Էգեյան ծովում 570 ցնցում է գրանցվել: Դրանք զգացվել են ծովի առափնյա թուրքական շրջաններում ևս:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: