Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գնում է, բռնակալ Ալիևին է հանդիպում, հետո գալիս է մեզ ժողովրդավարության դասեր է տալիս: Եթե ժողովրդավարության կողմնակից ես, ո՞նց ես հանդուրժում իշխանությանը, որը ժողովրդավար երկրի տարածքները տալիս է բռնապետական Ադրբեջանին, ո՞նց ես հանդուրժում, երբ այս իշխանությունը ժողովրդավարության կղզյակ Արցախը տալիս է Ադրբեջանին: Ժողովրդավարության դասեր դուք պետք է Արցախից սովորեք, ոչ թե մենք»,- «Արմենի Մարիոթ» հյուրանոցի մոտ հայտարարեց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:
Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթի» շենք։
Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:
Անհամաչափ միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ մասնակիցները ենթարկվում են պատժի ոստիկանների հրահանգներին չենթարկվելու, նրանց նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար, առանց պարզելու բռնության սկզբնաղբյուրը:
Ազգային ժողովի պատգամավորներով մտնելու ենք «Մարիոթ» հյուրանոցի շենք. Աննա Գրիգորյան:
Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում նշել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:
Հարկ է նշել նաև, որ ս.թ. մայիսի 18-ին առավել քան նախորդ օրերին արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել են անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու բազում դեպքեր։
Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան, ամոթ» վանկարկումների ներքո ժամանեց «Մարիոթ» հյուրանոց:
Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եւ միլիարդավոր դրամների պարգեւավճարով ջնարակապատ ոստիականական բիրտ ուժի կիրառմամբ Հայաստանի գործող վարչախումբը ի ցույց է դնում սեփական թուլությունը եւ սնանկությունը՝ ի վիճակի չլինելով պարպել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների արդարացի ցասումը: Արձանագրում ենք, որ մեր ձեռքի տակ գտնվող նյութերը որեւէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության հետ:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Երևանի և Բաքվի առաջ քաշած կետերին (սկզբունքներին)՝ փորձելով վերլուծել դրանց բովանդակությունը։ Հիմնադրամի փորձագիտական թիմն արձանագրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են` ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։
Կարեն Անդրեասյանը «Մարիոթ» հյուրանոց մտավ «Ամոթ, դավաճա՛ն» վանկարկումների ներքո։
Փաշինյանի այցից առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ մեծ թվով բերետավորներ են բերել:
Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։
Ալեն Սիմոնյանը ժամանեց չորս կողից շրջապատված «Մարիոթ» հյուրանոց։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ազգակործան պատուհասը» ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքը փաստացի փոխարինել է «արցախայության իրավունքներ» անհեթեթ ու ոչինչ չասող եզրույթով։
ԱՄՆ-ի Սենատը մայիսի 19-ին հավանություն է տվել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գրեթե 40 միլիարդ դոլար գումարի հատկացմանը որպես ֆինանսական օգնություն։ Bloomberg-ի հաղորդագրության համաձայն, քվեարկությունը դեռ ընթանում է, սակայն բավարար չափով սենատորներ արդեն արտահայտվել են օգնության փաթեթի հաստատման օգտին: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար կուղարկեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը կանդրադառնամ քիչ ուշ։
Քաղբանտարկյալների նկարներով ցուցարարները Բաղրամյան 26-ում են։
Ընդդիմությունը բազմամարդ ակցիա է իրականացնում Երևանում․ ՈՒՂԻՂ
Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում․ ՈՒՂԻՂ
ՀՀ նախագահականում Լիտվայի նախագահն է. բակում՝ «Առանց Նիկոլ Հայաստան» բղավող ցուցարարները։
«Նիկո՛լ, դավաճան» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը ժամանեց Բաղրամյան 26:
Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին» այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, գրում է aa.com.tr կայքը։
Մի նմանվեք տխրահռչակ «պոլիացայներին», մի առաջնորդվեք՝ ով էշ, ես ՝ փալան սկզբունքով, մի դարձեք պետություն քանդողների ու հազարավոր մահեր բերած ռեժիմի ձեռքը գործիք»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` մայիսի 7-ին գումարված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
15 պետություններից շուրջ 1,7 հազար մարդ կմասնակցի Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին: Մայիսի 20-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Արզիբեկ Կոժոշեւը։
#ՀԻՄԱ: Ընդդիմության բողոքի ակցիան Երևանում` ՈւՂԻՂ։