Դուք չե՞ք վիրավորվում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ դատավորների կեսը կաշառակերներ են. Քոչարյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին սկսել բանակցություններ երկրում առևտրային ինքնաթիռների, շարժիչների և դրանց պահեստամասերի ներմուծման կարգավորման շուրջ՝ ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու համար։ Այդ մասին ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Բանակի ղեկավար կազմը ԵԿՄ-ում քննարկում էր՝ միանա՞ ընդդիմությանը, թե՞ չէ. ես ի՞նչ պիտի անեի. Քոչարյան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել ծավալուն մեկնաբանությամբ, որում Կիևի իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները սաստկացնելու համար, քննադատել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և հայտարարել, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու հեռանկարը նվազում է։
Չեն էլ գրել՝ Սերժ Սարգսյանն ով է. նենց են գրել, ոնց որ հարևանս էր, բերել-դարձրել եմ նախագահ.Քոչարյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած ՆԱՏՕ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է լրագրողներին հարցերին։
ԿԺԴՀ-ի իշխանությունները որոշում են ընդունել միջուկային ուժերն ամրապնդելու թե՛ որակական, թե՛ քանակական առումներով։ Այդ մասին հուլիսի 10-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՑԳԳ)։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրորություն է տարածել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) կողմից Կիպրոսի հարցով ընդունված բանաձևի վերաբերյալ՝ այն որակելով «առոչինչ»:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը
Վերջին օրերին ԵՊՀ-ում ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող որոշ անհարկի շահարկումներ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտություն են առաջացրել
Իսրայելական անօդաչու թռչող սարքը հուլիսի 10-ի վաղ առավոտյան Նաբատիե շրջանի Շոուքին և Քֆար Դաջջալ բնակավայրերի մոտակայքում հարվածել է բեռնատարի, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիայում անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնել է տարածաշրջանի վարչակազմը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կառավարման մարմնին։
2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։
ԱՄՆ-ի USS Boxer ունիվերսալ դեսանտային նավը շարքից դուրս է եկել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողության առաջին շաբաթներին և չէր կարող մասնակցել մարտական գործողություններին ծայրահեղ կարևոր պահին։ Այդ մասին հայտնել է Newsmax հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, որը համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չէ, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ․ գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կվերադառնա ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչի արտադրության ծրագրին։
Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել հետախուզական տվյալներ, որոնք վկայում են Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ նախապատրաստման մասին։ Այդ մասին՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է The Wall Street Journal թերթը։
27 երկրներից ժամանած հյուրերը եկել են Մաշհադ քաղաք՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։ Այս մասին հայտնում է մարզպետ Յուրի Սլյուսարը։
ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 376 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Մալիի հյուսիսում հարձակման թիրախ է դարձել շարասյուն, որով տեղափոխվում էին մալիացի զինվորականներ և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» մարտիկներ, հայտնում է Reuters-ը։
Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին: Այս մասին գրում է «Hurriyet»–ը։
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներ է թիրախավորել՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ափին և արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Պենտագոնը 86 միլիոն դոլար է հատկացրել թևավոր հրթիռներից և ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար լազերային զենքի մշակմանը։